1574 դիտում
13:33 24-08-2020
Թրամփը խոստացել է, վերընտրվելու դեպքում, Իրանի հետ համաձայնության հասնել 3 շաբաթվա ընթացքում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես 3 շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին 3 շաբաթվա ընթացքում»:
«Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»:- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Թրամփը բազմիցս պնդել է, որ պատրաստ է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությունների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է բազմակողմ կնքված ԳՀՀՊ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ պլանը) փոխարինելու ԱՄՆ-Իրան մեծ պայմանագրով, որը կընդգրկի ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը և նրա տարածաշրջանային քաղաքականությունը։
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
12:50 15-07-2015
Իրանի հարցում առանց Ռուսաստանի հնարավոր չէր լինի հասնել համաձայնության. Օբամա
1451 դիտում
10:51 18-09-2015
Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում հրաժարվել աշխատավարձից
Այս բաժնից
1072 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1165 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1048 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ