Իրանի հարցում առանց Ռուսաստանի հնարավոր չէր լինի հասնել համաձայնության. Օբամա
Առանց Ռուսաստանի աջակցության հնարավոր չէր լինի համաձայնության հասնել Իրանի միջուկային հարցում, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում:
«Այդ հարցում օգնեց Ռուսաստանը: Ազնիվ կլինեմ ձեզ հետ: Հաշվի առնելով ներկա պահին Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով ունեցած մեր տարաձայնությունները՝ ես վստահ չէի, որ այն աջակցություն կունենա:
Մենք չէինք հասնի ահդ համաձայնագրին, եթե չլիներ մեզ և «վեցյակի» մյուս անդամների հետ գործելու Ռուսաստանի պատրաստակամությունը, որպեսզի հաջող գործարք կնքվեր»,-խոստովանել է Միացյալ Նահանգների նախագահը: