Վլադիմիր Ժիրինովսկի. Լուկաշենկոն կստանա ՌԴ փոխվարչապետի պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու չարիքների միջև։ Լուկաշենկոն հոգնեցրել է բելառուսցիներին։
Սակայն արևմտամետ քարոզչությունն ավելի վատ է։ Նրանք Ռուսաստանի դեմ են, արդեն խոսում են անգլերեն և կախում ԵՄ դրոշները։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Telegram-ի իր էջում ներկայացրել է Բելառուսի հետագա զարգացումների իր տեսակետը: Նա ընդգծել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեծհաշվով, ընտրություն չունի, քանի որ նրան «սպասում է Պինոչետի ճակատագիրը»:
Ժիրինովսկիի կարծիքով, Բելառուսիան պետք է իր վեց շրջաններով մտնի Ռուաստանի կազմ: Լուկաշենկոն էլ ռուսական կառավարությունը կստանա գյուղատնտեսության գծով փոխվարչապետի պաշտոնը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ Ռուսաստանը ստիպված է ընտրել չարյաց փոքրագույնը. Լուկաշենկոյի իշխանության, որի դեմ դուրս են եկել բելառուսները և արևմտամետ ընդդիմության միջև:
Ավելի վաղ Ժիրինովսկին Լուկաշենկոյին անվանել էր «վերջին բոլշևիկ», իսկ երկրում տեղի ունեցող զարգացումները՝ խորհրդային ազգային քաղաքականության հետևանք: