Ադրբեջանական ազգ գոյություն չունի. Ժիրինովսկի. տեսանյութ
«Դա ա՞զգ է, թե՞…»,-ՌԴ Պետդումայի նիստում Ուկրաինայի իրադարձություններից խոսելիս Ադրբեջանին է անցում կատարել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նրա խոսքով՝ «ադրբեջանցի» նշանակում է «կասպիացի», հետևաբար, նման ազգ գոյություն չունի:
«Ի՞նչ է ռուսերենով թարգմանաբար նշանակում «Ադրբեջան»: «Ազեր» նշանակում է Խազար դենըզի, այսինքն՝ Կասպից ծով, «բաջան»-ը նշանակում է «մարզ»: Ստացվում է, որ այդ մարդիկ ապրում են Կասպից ծովի ափին: Այսինքն՝ չկա «ադրբեջանցի» հասկացությունը»,-ասել է Ժիրինովսկին: