Վլադիմիր Ժիրինովսկի. Ռուսաստանի հավաքականի խաղացողներին պետք է դուրս շպրտել
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է Եվրո-2016-ում Ռուսաստանի հավաքականի [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/21/88453/]պարտությանը[/url] Ուելսից (0:3):
«Ինչո՞ւ ուելսցիները հաղթեցին: Որովհետև ազգայնականություն կա: Մեծ Բրիտանիայի ներսում փոքրիկ երկիր է, անգլիացիները նրանց միշտ ճնշել են: Եվ այդ փոքր ժողովուրդը ցանկանում էր հաղթել: Իսկ մեր մեծ ժողովուրդը քայլում ու գնդակ է գլորում: Հարվածել չգիտեն:
Այդ Ձյուբան 100 անգամ դարպասից վերև հարվածեց: Դա ի՞նչ բան է: Գլուխը չի՞ աշխատում:
Իսկ ընդհանրապես, պետք է այդ բոլոր ֆոտբոլիստներին շպրտել: Պետք է ամբողջ երկրով մեկ մրցաշարեր անցկացնել, գավառներից 20-ամյա ռուսների վերցնել ու նրանք ցանկացած առաջնությունում կհաղթեն:
Դոնբասից ռուս տղաների պետք է վերցնել: Անհրաժեշտ են չարացած, ազգային հիմքով տղաներ, բայց այս շուկան ու ինտերնացիոնալը ամեն ինչ ոչնչացնում են», ասել է Ժիրինովսկին: