211652_close_icon
views-count1680 դիտում article-date 12:56 22-08-2020

Երևանի Ուսանողական այգու տարածքն այսուհետև ոռոգվելու է

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ուսանողական այգու տարածքն այսուհետև ոռոգվելու է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219699823671846&id=1405208089]գրել է[/url] Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի»,- հայտնել է Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր