2248 դիտում
09:25 22-08-2020
Կրթության չափորոշիչների թեման թեժանում է․ ինչ տեսք կունենան նոր դասագրքերը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության չափորոշիչների թեման շարունակում է իշխանության ներսում թեժ քննարկման առիթ լինել: Մեր տեղեկություններով՝ կրթության ոլորտի մասնագետները ներքին քննարկումների, բանավեճերի մեջ են: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում են ձեռնպահ մնալ մտքեր արտահայտելուց, հարցազրույցներ տալուց, սակայն դեմ են արտահայտվում ներքին քննարկումների ժամանակ:
Կրթության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է ի վերջո վերանայի այդ չափորոշիչներից շատերը՝ հաշվի առնելով առկա անհանդուրժողականությունն ու քննադատությունը, և հիմա շատերն են սպասում՝ հասկանալու համար, թե ինչ տեսք կունենան նոր դասագրքերը և դպրոցում մատուցվող ուսումնական ծրագիրը: Ընդ որում, կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև պահանջ են դրել փոփոխություններ կատարելու առումով, քանի որ վստահ են՝ հետագայում խնդիրներ կլինեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2427 դիտում
19:30 01-09-2014
Ի՞նչ տեսք կունենան քաղաքները՝ չունենալով գիշերային լուսավորություն. ֆոտոշարք
12228 դիտում
19:58 20-12-2016
Այսպիսի տեսք կունենան ապագայի բեռնատարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2464 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2338 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»