8823 դիտում
20:39 05-08-2020
Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ոչ վայել փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդին. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների մասին
Կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ilur.am կայքում իր դիրքորոշումն է հրապարակել։
«Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։
Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով, ըստ էության, մենք հավասարվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։
Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։
Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենևին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ և այսօր էլ պետություն ունի», - նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
16:44 13-09-2023
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը. նոր ստեղծված դասագրքերի վարձավճարը նվազել է
Այս բաժնից
469 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
544 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան