211652_close_icon
views-count2352 դիտում article-date 16:25 21-08-2020

Նավալնուն տեղափոխելու մասին որոշում պետք է կայացնեն բժիշկները․ Պեսկով

ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ալեքսեյ. Նավալնու առողջական վիճակի համար պատասխանատու են բժիշկները, եւ հենց նրանք պետք է նրան տեղափոխելու մասին որոշում կայացնեն, հաղորդում է [url=https://www.rbc.ru/politics/21/08/2020/5f3f9d029a7947e2c4e069e2]rbc.ru[/url]-ն: «Բուժող բժիշկն է պատասխանատու հիվանդի վիճակի համար: Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել պատճառը: Այդ պատճառով բժիշկը կարծում է, որ դեռ օդով տեղափոխում անհնար է, քանի որ դա կարող է սպառնալիք ներկայացնել հիվանդի առողջության համար»,-ասել է նա: Նախօրեին նա հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է աջակցել Նավալնուն արտասահման ուղարկելուն, եթե նման որոշում կայացվի: Պատասխանելով հացրին, թե արդյոք Նավալնու աջակիցները դիմել են Կրեմլին, նա ասել է, որ ինքը տեղյակ չէ, եւ նման իրավիճակում նման խնդրանքի կարիք չկա, քանի որ բժիշկները Գերմանիայից մասնագետների են կանչել եւ նրանց հետ մշտական շփման մեջ են: Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները միջամտել են, որպեսզի Նավալնուն Գերմանիա չտեղափոխեն, Պեսկովը նշել է. «Դա բուժող բժշկի որոշումն է: Տեղափոխումը կարող էր սպառնալ հիվանդի կյանքին: Կրամելը չի զբաղվում պացիենտների բուժմամբ: Մենք բժիշկներ չենք»:

Նմանատիպ նյութեր