211652_close_icon
views-count2077 դիտում article-date 12:37 21-08-2020

ԿԺԴՀ-ի առաջնորդն իր լիազորությունների մի մասը փոխանցել է քրոջը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնին: Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-53847400?fbclid=IwAR0iTabE34j-6Y-m54LuPwD3JyWHs-3og_-rlEQBnXP8sk_es7igXLfUm2o]BBC[/url]-ն։ «Կիմ Չեն Ընը նախկինի պես պահպանում է իր բացարձակ իշխանությունը, սակայն դրա մի մասն աստիճանաբար փոխանցվում է իր օգնականներին»,- նշված է Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության՝ երկրի խորհրդարանի առջև ունեցած ելույթում։ Հարավկորեացի հետախույզների կարծիքով՝ լիազորությունների մասնակի փոխանցման մասին Կիմ Չեն Ընի որոշումն ուղղված է «կառավարման հետևանքով սթրեսի թեթևացմանը և քաղաքականության ձախողման դեպքում պատասխանատվություն չստանձնելուն»: Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է: Այնուամենայնիվ, բոլոր որոշումներում վերջնական խոսքը շարունակում է մնալ ԿԺԴՀ ղեկավարինը։

Նմանատիպ նյութեր