211652_close_icon
views-count1682 դիտում article-date 21:46 19-08-2020

Ազգերի լիգայի հանդիպումները սեպտեմբերին կանցկացվեն առանց հանդիսականների

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս և շատ այլ հարցեր քննարկվել են այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն էր: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ: ՈՒԵՖԱ-ն համարում է, որ չափացանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար: Առաջարկվել է, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին Բուդապաշտում կայանալիք հանդիպումը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը սեպտեմբերին Ազգերի լիգայի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի՝ ամսի 5-ին հյուրընկալվելով Հյս. Մակեդոնիայի կողմից, իսկ ամսի 8-ին Երևանում ընդունելով Էստոնիային:

Նմանատիպ նյութեր