Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի իր էջում անդրադարձել է այն փաստին, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղում հայկական թիմի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ ընդգրկված չէ: Հայ ֆուտբոլիստը հրապարակել է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը:
Նշենք՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:1: