2100 դիտում
12:48 19-08-2020
Տավուշում քննարկել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու խնդիրները
Տավուշի մարզպետարանում օգոստոսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր Սերգեյ Ներկարարյանը։ Նա ներկայացրել է ծառայությունների մատուցման գները, դրանց ձևավորման տրամաբանությունը, պարզաբանել է իրենց աշխատանքի նրբությունները՝ արտադրողների և իրացման ցանցի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության տիրույթում։ Տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում սպանդանոցին կից կլինի նաև մսի և ենթամթերքի մշակման արտադրամաս։
«Ոլորտը կանոնակարգվում է, սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի», ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,- «մեր մասնակցությունն այս հանդիպմանը նպատակ ունի վեր հանել առաջացած խնդիրներն ու նպաստել արտադրող-սպանդանոց-իրացում կառուցվածքի բարեհաջող կայացմանը։ Սա գործընթաց է, որը մենք փորձում ենք անցնել հնարավորինս սահուն ու անցնցում»։
Մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նոր ոլորտի կայցմանը նպաստելու անհրաժեշտության մասին։ «Ոլորտը կայանալու է շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ։ Երկիրը պիտի զարգանա, գյուղացին միս վաճառելու խնդիր չպետք է ունենա, իսկ սպանդանոցները, ի վերջո, դառնալու են միս մթերող, իրացման ցանցին որակյալ և անվտանգ միս մատակարարող կազմակերպություններ»։
Մսավաճառները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված բնակչության նախասիրություններին հարմար միս վաճառելու, հարկային դաշտում առաջացող անհասկանալի հարցերի և այլ խնդրների հետ։ Սպանդանոցների ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրացման համար մատուցելու ցանկացած տեսակի որակյալ միս, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։ Տնտեսվարողների այս երկու սեգմենտների միջև համագործակցությունը խնդրի լուծման բանալին է։
Հիշեցում․ 2020թ․ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Որպես վերահսկող մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, օգտագործում է առկա ողջ գործիքակազմը այդ պահանջի կատարումն ապահովելու համար։
Նմանատիպ նյութեր
8033 դիտում
16:18 08-06-2017
Վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել կարելի է միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք
1727 դիտում
16:45 20-01-2020
Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով
2016 դիտում
20:57 06-11-2019
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1282 դիտում
15:09 28-12-2024
Ծաղկաձորում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
628 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
652 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան