8054 դիտում
16:18 08-06-2017
Վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել կարելի է միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնպաստի պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացմանը:
««Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը թույլ կտա ունենալ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի, վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի պատշաճ մակնշման պահանջ, ինչը կնպաստի մթերքի հետագծելիությունը պարզելուն և կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը:
««Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը թույլ կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց վերամշակել (մշակել), վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք և սպանդից ստացված այլ մթերք, ինչը թույլ կտա մորթն իրականացնել սպանդանոցներում:
Արդյունքում սպանդանոցում կենդանու մորթը կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի պատշաճ մսի անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջն առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում մսի պահպանում՝ պաղեցմամբ և սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում և համապատասխան տրանսպորտային միջոցներով:
Գործադիրը սահմանել է սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջները: Համապատասխան որոշմամբ նախատեսվում է հստակեցնել սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները` կապված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի օգտագործման հետ:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում հսկողության (վերահսկողության) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
2127 դիտում
12:48 19-08-2020
Տավուշում քննարկել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու խնդիրները
1326 դիտում
22:55 25-06-2015
Չինուհին 100-ից ավելի շան փրկել է սպանդից
Այս բաժնից
1078 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
754 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1201 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին