«Բարսելոնան» Աբիդալին հեռացրել է մարզական տնօրենի պաշտոնից
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Էրիկ Աբիդալին՝ նրա պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության համար, ինչպես նաև թիմի ընտանիքի հետ ջերմ հարաբերությունների համար», նշված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ:
Ֆրանսիացին «Բարսելոնայի» տնօրեն էր 2018 թվականից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնանկ էր արվել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը: