211652_close_icon
views-count2392 դիտում article-date 12:21 18-08-2020

Շաքի գյուղի մոտ հայտնաբերված սմերչը ՊՆ-ն տեղափոխել է անվտանգ տարածք

Շաքի գյուղի մոտակա դաշտում օգոստոսի 14-ին հայտնավերված սմերչը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր