211652_close_icon
views-count9606 դիտում article-date 11:18 17-08-2020

Բելառուսում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ակցիան. Պուտինը պատրաստ է միջամտել ու օգնել «Եվրոպայի վերջին բռնապետին», ընդդիմությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել. Tert.am

Նախօրեին Բելառուսում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր հանրահավաքը. փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ պահանջելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, գրում է Daily Mail-ը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/17/belarus/3371566?fbclid=IwAR0RO8Wo0FLgNsOJxcOwtKfM0OQqUFK8sTmkw3kSmAXL1uxaZHbwXSG2spo]Tert.am[/url]-ը։ Մինչդեռ Ռուսաստանը կարող է միջամտել Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ պաշտպանելով «Եվրոպայի վերջին բռնապետ» Լուկաշենկոյին, գրում է աղբյուրը՝ մանրամասնելով, որ ներկայում Կրեմլն ուսումնասիրում է պաշտպանության մասին համատեղ համաձայնագրի շրջանակում միջամտելու ու ցույցերին վերջ տալու հնարավորությունը: [img]https://st0.shamshyan.com/editor/0851209001597648631646519.jpg[/img] Նշվում է, որ ահագնացող ցույցերի ֆոնին Լուկաշենկոն երկու անգամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կիսվելով ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտավախություններով: Հայտնի է, որ միայն մայրաքաղաք Մինսկում անցած կիրակի փողոց է դուրս եկել 200 000 մարդ: [img]https://st0.shamshyan.com/editor/0455295001597648667199511.jpg[/img] Ցուցարարները Լուկաշենկոյին մեղադրում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծելու համար, պահանջում են հրաժարվել 6-րդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ցանկությունից, ինչպես նաև ցանկանում են, որ երկրում նոր ընտրություններ անցկացվեն: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/17/belarus/3371566?fbclid=IwAR0RO8Wo0FLgNsOJxcOwtKfM0OQqUFK8sTmkw3kSmAXL1uxaZHbwXSG2spo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր