Չիլիում շարունակվում են երկրի պատմության մեջ ամենախոշոր հրդեհները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չիլիի Հանրապետությունում չեն դեռևս չեն կարողանում պայքարել ու մարել երկրի պատմության մեջ բռնկված ամենամասշտաբային հրդեհները, հաղորդում է BBC-ն։
Հրդեհներից արդեն իսկ այրվել է շուրջ 200.000 քմ անտառային տարածք։ Տեղի իխանությունները հայտնել են Սանտա-Օլգա փոքր քաղաքի ամբողջական ոչնչացման մասին, առանց տանիքի են մնացել քաղաքի նրա 4000 բնակիչները։
Միևնույն ժամանակ շարունակում են Չիլի ժամանել տարբեր երկրների փրկարարական ջոկատներ՝ տեխնիկայի հետ։
Ռուսաստանը Չիլի է ուղարկել հրշեջ-փրկարարական ИЛ-76 ինքնաթիռը, որը ստացել է «ջրային ռմբակոծիչ» անվանումը, քանի որ ունակ է միանգամից 42 տոննա ջուր լցնել հրդեհի օջախի վրա։