13 հազար զինծառայողներ կմասնակցեն Էստոնիայում մեկնարկող երկրի պատմության մեջ ամենախոշոր զորավարժություններին
Մայիսի 4-ին Էստոնիայում սկսվում են երկրի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները, որին կմասնակցեն ավելի քան 13 հազար զինծառայողներ: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը տեղեկացնում է, որ զորավարժությունները, որոնք ստացել են «Siil-2015 անվանումը, կտևեն մինչև մայիսի 15-ը, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կազմում է 6,4 մլն եվրո:
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 13 հազար մարդ՝ պահեստայիններ, ՊՆ կառուցվածքում մտնող՝ Կայստսելիյտ կամավորական ռազմականացված միավորման անդամները, անհապաղ ծառայության զինվորները, կադրային զինվորականներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորքեր: