Ռուսաստանում բեռնատարների հետ բախման արդյունքում զոհվել է երեք հոգանոց ընտանիքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ռուսաստանում՝ Օմսկի շրջանի Չելյաբինսկ – Նովոսիբիրսկ ավտոմայրուղում երկու բեռնատարների և Toyota-ի մասնակցությամբ վթարը ընտանիքի կյանք է խլել:
Նախնական տվյալներով, Volvo բեռնատարի վարորդը անհրաժեշտ տարածություն չի պահել և հարվածել է առջևից ընթացող Toyota Noah մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է 38-ամյա կին:
Բեռնատարի հարվածից Toyota-ն դուրս է եկել հանդիպակած գոտի և մխրճվել DAF բեռնատարի մեջ: Վթարից Toyota Noah-ի վարորդը, նրա ամուսինն ու անչափահաս դուստրը տեղում մահացել են: