211652_close_icon

Լոնդոնում մահացել է Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը

views-count14414 դիտում article-date 16:41 16-08-2020
Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 29-ամյա Այսուլթանը, ով մի քանի օրից կդառնար 30 տարեկան: Այս մասին հայտնում է [url=https://russian.rt.com/ussr/news/774365-umer-vnuk-nazarbaev]RT[/url]-ն՝ հղում անելով Zakon.kz.-ին: Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդի մոտ սրտի կանգ է եղել: Նա մահացել է Լոնդոնում, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Այսուլթան Նազարբաևը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 26-ին: Նա Ղազախստանի նախկին առաջնորդի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի որդին է:

Նմանատիպ նյութեր