211652_close_icon
views-count2854 դիտում article-date 21:49 15-08-2020

Սպարտակ Ղարաբաղցյան. Երբ թուրքական ծրագրին մասնակցում ես առանց թաքնված նպատակի, նշանակում է՝ գնում ես ծախվելու

Կրթական չափորոշիչների, դրանց մշակողների՝ թուրքական տարբեր ծրագրերում ներգրավված լինելու սկանդալը դեռ չմարած, հիմա էլ բուռն քննարկումներ են սկսվել թուրքական «Անադոլու քուլթուր» հիմնադրամի հայտարարած, հայ և թուրք արվեստաբանների մասնակցությամբ նոր նախագծի շուրջ։ Հայ–թուրքական հաշտեցման համատեղ ծրագրերի, դրանց վերաբերյալ հանրային արձագանքների, հայ–թուրքական «մշակութային հակամարտության» և այլ հարցերի շուրջ [url=https://news.am/arm/news/597089.html]NEWS.am[/url]–ը զրուցել է պատմաբան, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ։ «Անադոլու քուլթուր» հիմնադրամի կազմակերպած «Ապագայի ապագա» անվանումը կրող նախագիծը հանրությունը միանշանակ չընկալեց. անգամ որակումներ հնչեցին, որ այս ծրագիրը դիվերսիա է Հայաստանի նկատմամբ և նպատակ ունի հավաքագրելու մեր արվեստագետներին։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։ Նման ծրագրերը նոր չեն, որ անակնկալի գանք, սրանց ծիլերը դեռ ՀՀՇ–ի ժամականերից եղել են, սակայն այն ժամանակ նման նախագծերը հաճախ գաղտնի էին իրականացվում, հիմա ամեն ինչ շատ ավելի բացահայտ է արվում։ Այս թեմայի շուրջ հանրային արձագանքը պատահական չէ, քանի որ սա մեր ցավոտ տեղն է, թեև չէի ասի, որ հանրային արձագանքն այդքան հզոր է, քանի որ թավշյա հեղափոխության հետեւանքով հասարակությունն էլ է «հիվանդացել»։ Նոր իշխանությունները եկել են չիրագործված «ծրագրերին» կյանք տալու։ Այսօր, կարծես, մեր մշակութային ունեցվածքը գունազրկելու քաղաքականություն է տարվում։ «Անադոլու քուլթուրի» հիմնադիրը թուրք հասարակական գործիչ Օսման Քավալան է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և համարվում է հայամետ գործիչ։ Մի՞թե չի կարելի վստահել նրա հիմնադրամի կազմակերպած նախագծին։ Հայամետ, ոչ հայամետ՝ հարաբերական է։ Երբ մի թուրք գործիչ մեզ մի փաղաքշական բան է ասում, վագրից վերածվում ենք կատվի, սակայն չպետք է մոռանալ, որ այս տարածաշրջանում մենք վագր ենք եղել մեր մշակութային ժառանգությամբ, ամեն ինչով, և մեզ պետք չէ կատվի պես փաղաքշել: Հիմա էլ մշակութային ժառանգության առումով մենք տարածաշրջանում առաջատար դիրք ունենք, իսկ հիմա կրթական ոլորտից անցել են մշակույթին, արվեստի գործիչներին, իսկ դրանք մեկը մյուսի հետ շաղկապված են։ Այսինքն մեր մշակույթին, արվեստին «հարվածելու» թուրքական ծրագի՞ր եք տեսնում ։ Այո, մենք գործ ունենք հատուկ մշակված տեխնոլոգիաների հետ, ինչը նոր չէ մեր իրականությունում, սա պանթուրքիզմի գաղափարախոսության առանցքային մոտեցումներից է։ Այսօր քաղաքակրթությունների պատերազմ է գնում։ Մենք Արևմտյան Հայաստանի տարածքում, որը թուրքերը կոչում են Արևելյան Անատոլիա, այնքան մեծ մշակութային ժառանգություն ունենք, որ թուրքերը 100 տարի է վերացնում են, բայց չի դեռ վերանում, և իրենք էլ շատ լավ գիտեն դա։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://news.am/arm/news/597089.html]News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր