211652_close_icon
views-count1467 դիտում article-date 20:08 30-04-2020

Էս երբ էսքան թրքացանք. Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու՞ Անին կորցրինք, ինչու՞ Կիլիկիան կորցրինք, ինչու՞ Արևմտյան Հայաստանը կորցրինք, ինչու ՞ Կարսը կորցրինք... Ռուսն էր մեղավո՞ր, թուրքն էր մեղավո՞ր, ֆրանկն էր մեղավո՞ր... Բոլորը, բոլորը մեղավոր են, բացի մեզանից... Ցեղասպանության տարիներին հայ կոշկակարը թրքական բանակի համար զինվորական կոշիկ էր կարում, հայ դերձակը զինվորական հագուստ էր կարում, հայ մեծահարուստը պարեն էր մատակարարում, հայ զինագործը զենք էր նորոգում... Իր կամքով չէր անում, իր զորքի, իր զինվորի համար չէր անում... Անում էր կաշին փրկելու, անոթի չմնալու համար.... Հիմա Արցախի հերթն է՞.... Անոթի եք՞ մնացել... Մի փոր հաց է քո համար Հայրենիքը դարձե՞լ... Էս երբ էսքան թրքացանք...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր