Ալեքսանդր Լուկաշենկո. Երկիրը մենք ոչ մեկին չենք հանձնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին:
«Հիմա փորձում են աստիճանաբար երկիրը ցնցել: Ցանկանում եմ հերթական անգամ ասել, որ ոչինչ չի ստացվի: Մենք երկիրը ոչ մեկին չենք հանձնի: Իրավիճակը մենք վերահսկում ենք:
Ու զգուշացնում եմ, որ պետք չէ սպառնալ ուժայիններին և նրանց ընտանիքներին: Կրակի հետ մի խաղացեք:
Մեր զինվորականները բավական ռեսուրս ունեն, որպեսզի պաշտպանեն իրենց, իրենց ընտանիքներին և ապահովեն երկրում անվտանգությունը:
Եթե այնտեղ տղամարդ կա, տղամարդ մնացեք: Կռվել ե՞ք ուզում, խնդրեմ, սակայն եկեք տղամարդը տղամարդու հետ: Առաջ մի բերեք աղջիկներին և ընտանիքներին էլ մի սպառնացեք», ասել է Լուկաշենկոն: