211652_close_icon
views-count3486 դիտում article-date 15:24 15-08-2020

Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը

ՌԴ Առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում մեկնարկած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության մասին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը սստացել է «Սպուտնիկ V» անվանումը: ՌԴ առողջապահության նախարարի խոսքով՝ պատվաստանյութն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկային, սակայն բանակցություններ են ընթանում նաև ռուսական տեխնոլոգիան արտերկիր արտահանելու ուղղությամբ: Հավելել է, որ 2020թ. վերջին և 2021թ. սկզբին Ռուսաստանը կկարողանա ամսական արտադրել 5 մլն չափաբաժնով պատվաստանյութ: Այն առաջինը տրամադրվելու է բուժաշխատողներին: Նշվում է, որ ռուսական արտադրության այդ պատվաստանյութը թույլ է տալիս ձևավորել երկարատև իմունիտետ, որը, հավանաբար, կտևի մինչև 2 տարի: Պուտինի դուստրերից մեկն արդեն իսկ պատվաստվել է։ Նախագահը հայտնել էր, որ աղջկա ինքնազգացողությունը լավ է և խնդիրներ չեն առաջացել:

Նմանատիպ նյութեր