2272 դիտում
19:15 23-07-2020
Մեծ Բրիտանիան ևս 100 մլն ֆունտ կներդնի COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում: Այս մասին ասվում է նախարարների կաբինետի հայտարարության մեջ: Սպասվում է, որ միջոցները կուղղվեն էսեքսի կոմսության ինովացիոն կենտրոնի զարգացմանը, որի բացումը պլանավորված է 2021 թվականի դեկտեմբերին:
«Կենտրոնը հնարավորություն կունենա մեկ ամսում արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ ապահովելով պատվաստանութեր եւ ժամանակակից դեղամիջոցներ արտադրելու Մեծ Բրիտանիայի հնարավորությունը, այդ թվում՝ ապագայում առաջացող հիվանդությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Նոր հաստատությունը կհամալրի Օքսֆորդշիրում կառուցվող պատվաստանյութերի բնագավառի արտադրա-ինովացիոն կենտրոնը (Vaccines Manufacturing and Innovation Centre, VMIC): Դրա բացումը նշանակված է 2021 թվականի ամռանը: Գործարանի հզորությունը թույլ կտա պատվաստանյութով ապահովել Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությանը, նշել են կառավարությունում:
Միացյալ Թագավորության բիզնեսի գործերի նախարար Ալոք Շարման նշել է, որ իշխանությունները ջանում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի բնակիչները կարողանան պատվաստումներն ստանալ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես: Այս շաբաթ ավելի վաղ Օքսֆորդի համալսարանից COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակողները հայտարարել են, որ իրենց մշակումը հաջողությամբ է անցել փորձարկումների առաջին փուլը: ChAdOx1 nCoV-19 անվանումն ստացած պատվաստանյութի թեստավորմանը ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 21-ն ընկած ժամանակաշրջանում մասնակցել է 1077 մարդ: Պատվաստումը փորձարկումների մասնակիցների մոտ հանգեցրել է COVID-19-ի հակամարմինների մշակման։
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
16:47 18-06-2023
Մեծ Բրիտանիան 16 մլն ֆունտ ստերլինգ կտա Ուկրաինայի կիբերպաշտպանության համար
742 դիտում
13:40 12-07-2023
Մեծ Բրիտանիան 50 միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն կտրամադրի Ուկրաինային
Այս բաժնից
1066 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1156 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1039 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ