211652_close_icon
views-count268188 դիտում article-date 11:50 15-08-2020

Արտառոց դեպք Ճամբարակում. 39-ամյա «Զազոն» հրացանով կրակել է իրեն պատկանող կարտոֆիլի հանդամաս մտած հարևանի «Զոզո» հորթի վրա. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «Մի կաթիլ մեղրի պատմությունը» այլ հետևանք չունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանւթյան Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի «Կալեր» կոչվող հանդամասում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնում ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները տաք հետքերով կարողանում են հայտնաբերել կրակողին, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները։ Պարզվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Լազարյանը իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է իրեն պատկանղ «Կալեր» կոչվող կարտոֆիլի հանդամաս մտած Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Արծրուն Զազյանին պատկանող հորթ՝ «Զոզոյի» որովայնի հատվածին, ինչի հետևանքով հորթը վիրավորվել է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկ առջև խոսել, ասում էին. «Եթե Ճամբարակի ոստիկանները մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ հորթի վրա կրակելուց հետո հորթատիրոջ վրա էլ կրակեր։ Բայց լավ էր, շուտ հասան, ու էդ ամենը այլ ավարտ չունեցավ»։ Փատի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակողը գյուղում հայտնի է «Զազո» մականվամբ, իսկ հորթի անունը Զոզո է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր