ԼՀԿ պատգամավորը դիմել է վարչապետին՝ համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողներին հանգստյան ուղեգրեր տրամադրելու առաջարկությամբ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։