14416 դիտում
16:46 19-04-2020
Երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգան առցանց համերգով` աջակցելու աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում
Երաժշտության ու երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգա առցանց համերգով` աջակցելու համար աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5377866.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
‘’Մեկ աշխարհ. Տանը` միասին’’ վերտառությամբ շոուին կմասնակցեն ավելի քան 100 երաժիշտներ, որոնք բոլորը հանդես կգան իրենց տներից: Նրանց շարքում են Ռոլինգ Ստոունզը, Բիլի Այլիշը, Լեդի Գագան: Վերջինս այս յուրօրինակ համերգի կազմակերպիչներից է:
Ութժամանոց միջոցառումը ղեկավարում են Global Citizen (Աշխարհի քաղաքացիներ) շարժումը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Global Citizen-ի հայտարարության մեջ ասված է ‘’Մենք միգուցե իրարից հեռու ենք հիմա, սակայն մերձենալը երբեք այսքան կարեւոր չի եղել’’:
Միջոցառման ժամանակ նաեւ ընթերցվելու են կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկների ու մյուս բուժաշխատողների մասին իրական պատմություններ:
Հասույթն ամբողջությամբ տրամադրվելու է ԱՀԿ-ին:
Համերգը վարելու են ԱՄՆ-ի հայտնի հեռուստահաղորդավարները: Մասնակիցների շարքում են Թեյլոր Սվիֆթը, Ջենիֆեր Լոփեզը, Քրիս Մարթինը, Ֆարել Ուիլիամսը, Ռիտա Օրան, Սեմ Սմիթը, Էլթոն Ջոնը եւ Փոլ Մաքքարթնին:
Համերգը սկսվելու է, այսօր, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին նախահամերգային վեցժամյա միջոցառմամբ: Այնուհետեւ երկժամանոց բուն համերգը կսկսվի կիրակի օրն առավոտյան 4:00-ին:
Այն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեու է Amazon Prime Video, Facebook, Instagram, TuneIn, Twitch, Twitter եւ YouTube-ի ալիքներով: Համերգին հետեւելու են նաեւ Apple Music, Apple TV եւ Apple Beats 1-ը:
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
13:25 10-12-2014
ՀՀ եւ ԼՂՀ պատանի երաժիշտները հանդես կգան համերգով
1204 դիտում
23:46 29-04-2015
Հայաստանի փոքրիկ երգիչները հանդես կգան համերգով
3955 դիտում
12:32 01-12-2018
Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան Երկրաշարժի տարելիցին նվիրված համերգով
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո