«Բորուսիան» հայտարարեց, որ Սանչոն մնում է թիմում
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի ակումբում:
«Սանչոն մեր ծրագրերի մեջ է մտնում: Նա մեր մոտ կխաղա նաև հաջորդ մրցաշրջանում:
Դա վերջնական որոշում է: Կարծում եմ, սա պատասխան էր բոլոր հարցերին», ասել է Ցորկը:
«Անցած ամռանը մենք Ջեյդոնի աշխատավարձը բարձրացրել էին համապատասխան նրա մրցելույթների աճի: Այնպես որ, համարեք, որ մենք այն ժամանակ արդեն երկարաձգել էինք իր պայմանագիրը մինչև 2023 թվականը», ավելացրել է Ցորկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչոն կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե մանկունյանցիները համաձայնվեին նրա համար վճարել պահանջվող 120 մլն եվրոն: