211652_close_icon

Եվրոպայի լիգա. Հայկական թիմերն իմացան իրենց մրցակիցներին

views-count2978 դիտում article-date 16:56 10-08-2020
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոային» բաժին է հասել Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթը», հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Ալմա-Աթայում: «Ալաշկերտի» մրցակիցը կլինի մակեդոնական «Ռենովան», որը Մակեդոնիայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնական: Հանդիպումը կկայանա Երևանում: Գյումրիի «Շիրակի» մրցակիցը կլինի ռումինական «Ստյաուան»: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին Բուխարեստում:

Նմանատիպ նյութեր