211652_close_icon
views-count46734 դիտում article-date 22:17 08-08-2020

Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում՝ հրդեհվել է երկու տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, NEWS.am

Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/08/1161851/]միջադեպը [/url]վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է [url=https://news.am/arm/news/595946.html?fbclid=IwAR0VpiaRklVpgpEImoWLg5K7Ik7SJuA50jrc7_FzCvcbvdZthcnox-QChl8]News.am[/url]-ը՝ հղում անելով JNEWS-ին: Մեր տեղեկություններով՝ ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։ Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել միջադեպ՝ մահվան ելքով: Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/595946.html?fbclid=IwAR0VpiaRklVpgpEImoWLg5K7Ik7SJuA50jrc7_FzCvcbvdZthcnox-QChl8]News.am[/url]-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր