Քաղաքական կրքերը չեն հանդարտվում. Եղեգնաձորում Վիգեն Սարգսյանի կողքին 3 հերոս հրամանատարներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 12-ին, Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպեց «Երկրապահ» կամավորականների միության, «Հայդուկ» ջոկատի և բանակի հետ համագործակցող այլ կազմակերպությունների տարածքային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև Եղեգնաձորի քաղաքացիների հետ:
Միջոցառման ողջ ընթացքում բեմահարթակի վրա, նախարարի կողքին էին և նրան սատարում էին 3 լեգենդար ազատամարտիկներ՝ հերոս հրամանատարներ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, Ջերմուկի Համոն՝ Մուշեղ Բաբայանը և Հովիկ Օհանյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի