211652_close_icon
views-count2436 դիտում article-date 17:22 07-08-2020

Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել. ՀՊՏՀ Ուսանողներ

Գրիշա Թամրազյանը, որը, լինելով Հայաստանի բարձրագույն կրթության ամենաբարձր պաշտոնյան, միայն Դիանա Գալոյանին հովանավորելու աղմուկից հետո հայտնի դարձավ, որոշել է, որ այժմ երկարատև արձակուրդ գնալու ժամանակն է: Բարձրագույն կրթության բարձրագույն պաշտոնյան շուրջ մեկ ամսով արձակուրդի է մեկնել և մինչև սեպտեմբեր բացակայելու է, երբ իր ոլորտում և իր անձի շուրջ ձևավորվել է հետևյալ վիճակը՝ - Փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու և ապօրինություններ կատարելու առնչությամբ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսկվել և ընթացքի մեջ է: - Ամենամեծ համալսարանում՝ ԵՊՀ-ում, քաոս է, որովհետև հոգաբարձուների խորհուրդն արդեն 5 ամիս գոյություն չունի, որը պետք է ռեկտոր ընտրեր: - Տնտեսագիտական համալսարանում իսկական կոլապս է, որովհետև ռեկտորի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներով, որի արդյունքները Կառավարությունն իրավունք չունի հաստատելու, իսկ գործը քննվում է դատարանում: - Ընդունելության քննությունները ձախողվել են, մի քանի հարյուր ուսանողների իրավունքները խախտվել են, որովհետև քննությունների կարգը և ցանկը հակասել են օրենքներին, իսկ կարգը անվավեր ճանաչելու գործն այժմ դատարանում է: - Վերջին երկու տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնց հետևանքով բարձրագույն կրթության ոլորտը մահամերձ վիճակում է: Կա 2 տարբերակ. կա՛մ աղմկահարույց դեպքերի զարգացումներից փախուստի մի ձև է նախարարի համաձայնությամբ, կա՛մ Հայաստանի ապագան հետևողականորեն կործանելու համար ոլորտից գաղափար չունեցող փոխնախարարը հանգստի կարիք է ունեցել, որ նոր եռանդով շարունակի իր սև գործը: [b]ՀՊՏՀ Ուսանողներ[/b]

Նմանատիպ նյութեր