211652_close_icon
views-count2322 դիտում article-date 13:03 07-08-2020

«Մեկ Հայաստան»-ը կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցությունը Վարչական դատարանում կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Գրառման մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում, որի արդյունքը պետք է լինի դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։ Մասնավորապես, բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության։ Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր