211652_close_icon
views-count44173 դիտում article-date 20:42 06-08-2020

Խոշոր հրդեհ Լոռու մարզուոմ. Օձուն համայնքում այրվել է համայնքապետին պատկանող անասնաֆերմայի տարածքը, որտեղ եղել է 2 հազար հակ անասնակեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի անասնաֆերմայի տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային վարչության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները տեղում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ և կանխել կրակի տարածումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անասնաֆերման պատկանում է համայնքապետ Արսեն Տիտանյանին, իսկ հրդեհի հետևանքով այրվել է 2 հազար հատ խոտի հակ: Հրշեջները մինչև առավոտյան ժամը 09:00-ն աշխատել են 3 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ, այնուհետև մինչև ժամը 16:30-ը իրականացրել են կրակի ամբողջական մարումը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայր է ժամնել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր