211652_close_icon
views-count6856 դիտում article-date 17:36 06-08-2020

Անհամբեր սպասելու եմ, թե երբ է Նիկոլ Փաշինյանը անցնելու մյուս կրկեսային մասնագիտություններին՝ օդային ակրոբատ, կենդանիների վարժեցնող և վերջապես՝ ծաղրածու. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մեկական պատմություն պատմեմ Նիկոլ Փաշինյանից եւ Սերժ Սարգսյանից։ Առաջինը՝ իրադարձությունների վերլուծության արդյունք է, իսկ երկրորդը տեղի է ունեցել իմ մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի կառավարության դիմաց գնդակների պես շարված են մի շարք անհետաձգելի խնդիրներ։ Նորմալ կառավարությունը պիտի անհապաղ գործողություններ իրականացներ դրանք լուծելու համար, բայց դիլետանտիզմի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը жанглировать է անում դրանցով՝ Ղարաբաղյան հակամարտություն, հարաբերություններ տարածաշրջանային եւ համաշխարհային ուժային կենտրոնների հետ, կորոնավիրուսի համաճարակ, սոցիալական ահագնացող աղետ, տնտեսական անկում եւ այլն։ Ընդ որում՝ նույնիսկ դա իր մոտ չի ստացվում ու պարբերաբար այդ գնդակ-պրոբլեմներից մեկը «գցում է ոտին»։ Մի քանի օր առաջ այդ գնդակ-պրոբլեմներին ավելացավ եւս մեկը՝ Ամուլսարը։ Նիկոլ Փաշինյանը, ով եղած տեղից էլ հազիվ էր շարունակում խաղը, որոշեց գցել բոլոր գնդակները՝ թքած ունենալով պրոբլեմների հետեւանքների վրա ու անցնել կրկեսային մյուս մասնագիտությանը՝ «ժանգլյոր»-ից դառնալ «ֆոկուսնիկ»։ Նա պիջակի թեւից հանեց իր սիրած «Սերժ Սարգսյանին փակելու եմ» ջոկեռը ու փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը։ Բայց «ֆոկուսը» այս անգամ չստացվեց, որովհետեւ ի տարբերություն Սերգո Կարապետյանի՝ Ռոբերտ Նազարյանը բարոյական մարդ է ու հրաժարվեց սուտ մատնություն կատարել։ ՀՔԾ-ն էլ ստիպված եղավ անտաղանդ հերքումներ տալ, թե բա «Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ չկա»։ Իրականությունն ասեք. «Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ չկս, որովհետեւ Ռոբերտ Նազարյանը իրեն ճիշտ պահեց ու մենք չկարողացանք իրեն ստիպել կեղծ ցուցմունք տալ»։ Անհամբեր սպասելու եմ, թե երբ է Նիկոլ Փաշինյանը անցնելու մյուս կրկեսային մասնագիտություններին՝ օդային ակրոբատ, կենդանիների վարժեցնող եւ վերւջապես՝ ծաղրածու։ [b]Իսկ հիմա մյուս պատմությունը.[/b] Հերթական անգամ իշխանությունները շինծու գործի հետ կապված слив էին տվել, որ 3-րդ Նախագահի նկատմամբ քրեական (կարդալ քաղաքական) հետապնդման նոր ռաունդ են սկսելու։ Ինչպես միշտ լինում է նման դեպքերում՝ մի քանի րոպե անց հեռախոսս ու Ֆեյսբուքս «պայթում էին» զանգերից ու նամակներից. զանգում էին կուսակիցներ, համակիրներ, պարզապես մտահոգ մարդիկ ու փորձում հավելյալ տեղեկություններ ստանալ։ «Հիմա ու՞ր գանք», «Ի՞նչ անենք», «Ե՞րբ ա էս հիմարության վերջը գալու» ու նման այլ հարցերի պատասխաններն էին պահանջում։ Մոտ երկու ժամ անց ՀՀԿ գրասենյակի աշխատասենյակումս շարժվելու տեղ չկար։ Բոլորը լարված սպասում էին։ Ու այդ տիրող լարվածությունը փոխանցվեց նաեւ ինձ։ Երեկոյան պիտի մտնեի Սերժ Սարգսյանի մոտ։ Որոշել էի պնդերեսություն անել ու մաքսիմալ շատ տեղեկություններ ստանալ հորինված գործի ընթացքից (Նախագահը ծայրահեղ սակավախոս է նման հարցերում)։ Մտա, իմ դեմքի լարված ու մտահոգ արտահայտությունը հակադրվում էր Նախագահի հանգիստ ու անվրդով տրամադրությանը։ Սկեցինք խոսել գործերից՝ կուսակցական ծրագրերից, միջազգային հերթական համագործակցությունից, մի շարք տարածքային երիտասարդական կազմակերպությունների ցուցանիշներից, քաղաքական դպրոցից, ինչից ասես՝ բայց ոչ քաղաքակաքրեական հետապնդումից։ Շուրջ կես ժամ աշխատելուց հետո պատրաստվում էի դուրս գալ ու դռան մոտ հիշեցի, որ չեմ հարցրել «կարվող» գործի մասին։ Աներեսաբար որոշեցի ավելի շատ սպասեցնել ընդունարանում հավաքված մարդկանց ու հարցրեցի. «Պարոն Նախագահ, իսկ էտ քրեական գործի…»։ Չհասցրեցի միտքս ավարտեմ՝ ժպտաց, ասաց, որ հերթական հիմարությունն է ու ավելի լավ կլինի, որ իր հանձնարարությունների կատարման վրա ֆիքսեմ ուշադրությունս։ Վերադարձա աշխատասենյակս ու մեծ դժվարությամբ (գուցե դա ինձ չհաջողվեց էլ) ընկերներիս կարողացա բացատրեմ լարվածության իսպառ բացակայության եւ հանգիստ տրամադրությանս պատճառը։ Մեր դեմ պայքարի այլ միջոցներ գտեք՝ «բռնոցուց» մենք չենք վախենում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր