211652_close_icon
views-count2743 դիտում article-date 15:35 06-08-2020

ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը հանկարծակի ստուգումների շրջանակներում, ըստ առաջադրված խնդիրների, շարունակում են վարժանքները»,- գրել է Ստեփանյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը գրառմանը կից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր