Ո՞ւր է Փաշինյանը, Նիկո՛լ, պատասխան ես տալու երեխուս համար. Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց. Ուղիղ
[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/amulsar/3362716]Tert.am[/url]-ը գրում է.
21։00
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը, դիմելով մարզային ոստիկանապետին, ասաց.
«Ոստիկանության զորքն ինչո՞ւ եք բերել ժողովրդի դեմ: Սովորական ոստիկան չկա՞ր, որ հատուկ ծառայության ոստիկանության զորք եք բերել, ում դեմ եք բերել: Դուք արդեն անցնում եք բոլոր սահմանները: Ձեզ նկատի չունեմ, ձեր ղեկավարությունը: Չի կարելի այսպես»:
20։55
ԱԺ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով մարզային ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, հետաքրքրվեց՝ վերջինս տեղյա՞կ է, որ ոստիկանական ավտոմեքենայով անցել են քաղաքացիներից մեկի ոտքի վրայով: Ազիզյանն արձագանքեց, թե տեղյակ չէ, բայց եթե անգամ եղել է նման դեպք, պետք է դրա վերաբերյալ համապատասխան հաղորդում ներկայացնել:
«Երևի անզգուշությամբ է եղել, որովհետև դիտավորությամբ չէր կարող նման բան լինել: Հրմշտոցի մեջ ամեն ինչ կարող է լինել»,-ասաց Ազիզյանը:
20:53
Ամուլսարի երկրորդ պահակակատերում քիչ առաջ բախումներ էր ոստիկանության ու ցուցարարի միջև, կան բերման ենթարկվածներ: Այդ գործողությունների ընթացքում տուժել են նաև քաղաքացիներ, ըստ նախնական տեղեկության՝ ոստիկանության զորքերի մեքենաներից մեկն էլ անցել է քաղաքացու ոտքի վրայից: Տուժածն ասաց, որ չի գնալու այդ վայրից մինչև հարցը չլուծվի: Նա նաև ասաց, որ ոստիկաններից մեկը փորձել է օգնել նրան, սակայն չի կարողացել: Նրա հայրը , ով նույնպես դեպքի վայրում է, պատասխանատվության էր կանչում Նիկոլ Փաշինյանին.«Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, չի գալիս դեմ-դիմաց խոսի, Նիկո՛լ, պատասխան ես տալու երեխուս համար»: Տուժածը հրաժարվում էր հիվանդանոց գնալ, ներկաները շտապօգնություն են հրավիրել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, սկսվեց նստացույց։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/05/amulsar/3362716]այստեղ[/url]