211652_close_icon
views-count7875 դիտում article-date 15:52 04-08-2020

Արթուր Մեսչյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»,– ասաց Մարությանը։ Քաղաքապետը հայտնեց, որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի հմաձայն, ինչի մասին առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի։

Նմանատիպ նյութեր