211652_close_icon

Ադրբեջանական հաքերները հայտնում են ՀՀ կառավարության ներքին ցանցից 55 տերաբայթ տեղեկատվություն գողանալու մասին. մեդիափորձագետ

views-count6934 դիտում article-date 14:20 04-08-2020
Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա գրել է. «Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։ Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,- նշել է Ս.Մարտիրոսյանը»։ Նշենք, որ NEWS.am-ին չհաջողվեց կապ հաստատել կառվարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության որևէ աշխատակցի, ինչպես նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր