211652_close_icon
views-count673 դիտում article-date 18:56 19-05-2026

Գազալցակայանը պոկել է տեսչական մարմնի կապարակնիքները․ ՇՎՏՄ-ն հորդորում է չօգտվել տվյալ ցանցից

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարզել է, որ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պոկված են տեսչական մարմնի կողմից մայիսի 15-ին տեղադրված կապարակնիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։ Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մեկ անգամ սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց (հասցե՝ ք. Երևան, Ռուբինյանց 41/1), քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։

Նմանատիպ նյութեր