1935 դիտում
19:15 03-08-2020
Եվրոպայի երիտասարդական օլիմպիական 16-րդ ձմեռային փառատոնի համար կհատակցվի 7 միլիոն եվրո
Իտալիայի տարածաշրջանի / Ֆրիուլի և Վենեցիա – Ջուլիա / խորհուրդը հաստատել է, որ 2023թ․ կայանալիք Եվրոպայի երիտասարդական օլիմպիական 16 –րդ ձմեռային փառատոնի համար կհատակցվի 7 միլիոն եվրո։ Բացի այդ, 39 միլիոն եվրո կծախսվի լեռնադահուկային սպորտի համալիրի վերակառուցման և զարգացման համար:
Փառատոնի կայացման պայմանագիրը փետրվարին է ստորագրվել ԵՕԿ-ի և Իտալիայի ԱՕԿ –ի միջև:
Մրցումները նախատեսված են 2023թ․ հունվարի 21 - 28-ը: 14-ից 18 տարեկան երիտասարդ օլիմպիականները մեդալների համար կպայքարեն լեռնադահուկային սպորտ, բիաթլոն,դահուկավազք,դահուկացատկ, դահուկային երկամարտ,գեղասահք, հոկեյ, շորթ- տրեկ, սնոուբորդ, քյոռլինգ մարզաձևերում։
Մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Տրիեստում, իսկ փակմանը՝ Ուդինում:
2026 թ. Իտալիայի Միլանում և Կորտինա դ' Ամպեցցոյում կանցկացվեն ձմեռային 25 –րդ ձմեռային օլիմպիական խաղերը։
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
14:43 27-07-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացմանը. լուսանկարներ
1057 դիտում
23:06 06-03-2023
Վրաստանը կընդունի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17-րդ փառատոնը
1426 դիտում
23:55 14-01-2022
Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 միլիոն բնակիչ ներգրավված է ձմեռային մարզաձևերում
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից