211652_close_icon
views-count6090 դիտում article-date 13:15 03-08-2020

Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են. News.am

Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են: Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/594872.html]News.am[/url]-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու այդ կապակցությամբ ՀՀ իշխանությունների հայտարարությունները: Նա իշխանություններին կոչ արեց չիմանալով նրա քաղաքականության, ռազմավարաության եւ հակահայկական դիրքորոշման մասին՝ «չլինել Անկարայի փաստաբաններն ու վստահ հայտարարություններ չանել այն մասին, թե արդյոք Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա: Շարմազանովը նաեւ հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները ժամանակին հակառուսական ցույցեր էին անցկացնում: «Նրանք ռուսաֆոբիա են քարոզում»,-հավելեց նա՝ նշելով, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ՀԱՊԿ-ն է:

Նմանատիպ նյութեր