Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան ցավակցական ուղերձ է հղել. տեսանյութ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունից ցավակցական ուղերձ է հղել ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը:
Նրա խոսքով՝ իրենք ցնցված են ոճրագործությունից և հայ ժողովրդի հետ սգում են այդ ցավը: Պալյուխովիչը նշել է, որ նման հանցագործությունը կատարողը չունի ազգային պատկանելություն և վստահեցրել, որ ստահակը ստանալու է ամենախիստ պատիժը: