211652_close_icon
views-count7205 դիտում article-date 23:39 02-08-2020

Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց. Ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջան անունը կրող արհեստածին պետությունում այդպես էլ չեն կարողանում հասկանալ և ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հիմա էլ պնդում են, որ իրենց գեներալը ոչնչացվել է առաջնագծից 31 կմ հեռավորության վրա, ինչ-որ դավադրության արդյունքում։ Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն է ստիպված հայտարարությամբ հանդես եկել և պնդել, որ Հաշիմովը եղել է խրամատում՝ զինվորի կողքին։ Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց։ Պարզից էլ պարզ է, որ գեներալը չէր կարող լինել խրամատում, նա կա՛մ պետք ա A կետից տեղաշարժվեր B կետ և այդ ընթացքում ոչնչացվեր, կա՛մ էլ պարզապես մենք խոցել ենք հրամանատարական կետը, որտեղ եղել են գեներլան ու գնդապետը։ Ամեն դեպքում, մեզ համար կարևորն արդյունքն է, թող իրենք որոշեն, թե ինչպես, ոնց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր