211652_close_icon

Այն մարդիկ, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ բամփենք. Հովիկ Աբրահամյան. տեսանյութ

views-count15956 դիտում article-date 13:34 13-02-2015
Այն մարդիկ, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ բամփենք: Եթե կարծում են՝ ուշացած է, այդպես չէ. հանդուրժել ենք հանուն մեր երկրի, ժողովրդի, մեր կայունության: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը: «Ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ, հակառակը՝ նա կարող է լինել հանդուրժող եւ ներողամիտ, բայց վա՛յ այն մարդկանց, որոնք փորձում են շահագործել հանդուրժողականությունն ու ներողամտությունը: Պարոն նախագահ, մենք իրոք անելիք ունենք»,- ասել է վարչապետը եւ ավելացրել, որ Սերժ Սարգսյանի ելույթն ուշացած չէր, ինչպես կարծում են շատերը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ բացի դատարկախոսելուց, ժողովրդին փողոց հանելուց մարդ պետք է պատասխանտվություն ունենա ժողվրդի առջեւ: «Որ խոսում են՝ կգանք, երկիրը ոտքի կհանենք, դրանք հեքիաթներ են: Մեզ վստահել է ժողովուրդը եւ նրանց տնտեսական եւ սոցիալական խնդիրների, ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի անվտանգության համար մենք պատասխանատու ենք»,- նշել է վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր