Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք
                        ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


