211652_close_icon
views-count3039 դիտում article-date 18:41 31-07-2020

Հայաստանի ձյուդոիստներն այս օրերին Ծաղկաձորում են

Հայաստանի ձյուդոիստներն այս օրերին Ծաղկաձորում են։ Հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Հովհաննես Դավթյանի, նրա օգնականներ Գոռ Հարությունյանի և Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքում ընդգրկված տարիքային բոլոր խմբերի / պատանի , երիտասարդ, մեծահասակ / ներկայացուցիչները պարապում են նախապես մշակված ծրագրերով։ Զրույցի ժամանակ Հ․ Դավթյանն ասաց, որ տղաներն իրենց բնակավայրերում, անձնական մարզիչների ղեկավարությամբ, նպատակային աշխատանքներ են կատարել ու պահպանել են միջին աստիճանի մարզավիճակ։ Սա ուրախացնում է ․ ․ ․ Ծաղկաձորում մարզիչներն առավել ուշադիր են հնարքների բազմազանության / նաև ցավեցնող և խեղդող / և որակական հատկանիշների բարելավման հարցերին։ Զգալի տեղ է հատկացվում նաև մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության խնդիրներին։ Անհատական առաջադրանքով են աշխատում գլխավոր և երիտասարդական հավաքականների առաջատարները։ Նրանց գործողություններին ուշադիր հետևում, նրանց օրինակով վարակվում են պատանիները։ Ոսումնամարզական հավաքը կավարտվի օգոստոսի 6-ին:

Նմանատիպ նյութեր