2199 դիտում
21:23 30-07-2020
Առաջին «Թումո տուփը» շուտով կգործի Բերդ համայնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերից սահմանամերձ Բերդում կգործի առաջին Թումո տուփը: ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշում է կայացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրել Տավուշի մարզի Բերդ համայնքում` Թումո տուփի տեղադրման համար:
Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն հնարավորություն է տալիս հեռավոր և փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծին անդրադառնալով, ասել է. «Հիմա, երբ մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների զարգացման մեր ռազմավարությունները, պետք է արձանագրել է, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում պարտադիր առկա է կրթական բաղադրիչը։ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան, մարզերում նման ենթակառուցվածքների ստեղծումն ու համաչափ զարգացումը այդ իմաստով շատ կարևոր է»:Ամունդի-ԱԿԲԱ ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Hayg հիմնադրամի նվիրատվությամբ Բերդում տեղադրվող Թումո տուփն առաջինն է իր տեսակի մեջ:
Շուտով Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցումն արդեն կանեն տեղում, իսկ գործնական դասընթացների համար կմեկնեն Թումո Դիլիջան` շնորհիվ Տավուշի մարզպետարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների: Թումո տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանիների: Դիլիջանի Թումո կենտրոնը նույնպես կընդլայնվի` ընդունելով է՛լ ավելի շատ պատանիներին, ինչպես նաև, ՀՀ ԿԲ-ի հետ համագործակցության շնորհիվ, վերածվելով ոչ միայն կրթական հանգույցի, այլև հանրային տարածքի:
«Բացի այդ՝ մենք պայմանավորվել ենք, որ ազատ ժամանակ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումների համար»,- նիստի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Անչափ շնորհակալ ենք կառավարությանը Թումոյի առաքելությանն աջակցելու համար։ Նման ձևաչափով նախատեսում ենք մեր ծրագիրը ընդլայնել Հայաստանի ու Արցախի ամբողջ տարածքում` արդեն գործող ու նոր բացվող Թումո կենտրոնների հետ ստեղծելով մեծ Թումո ցանց: Թումո տուփերի հաջորդ նպատակն է Գավառը` DOT818 ընկերության հովանավորությամբ: Հուսանք, մյուս մարզերում նույնպես կգտնենք պետական մարմինների, գործընկերների և հովանավորների աջակցությունը»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Թեմային առնչվող հավելյալ հարցերի դեպքում կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանի հետ (+374 95 256 100, [email protected]).
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1991 դիտում
20:08 28-12-2020
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվել է երկրորդ Թումո տուփը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1833 դիտում
19:32 10-02-2022
Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
466 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
409 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ